Ուշադրության կենտրոնում
Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ

Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ

12:20 AMT  08:20 GMT
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում վերահաստատել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն դիտարկմանը, որ կողմերի միջև առաջարկների փոխանակությունը կարծես «պինգ-պոնգի դիվանագիտություն» լինի, երբ գնդակը փոխանցվում է մի դաշտից մյուսը, նշել է, որ այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ։ «Մենք անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը նույնպես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից և երկու ժողովուրդների շահերից: Եվ ուզում եմ նաև զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով: Դուք, ես որքան նկատեցի, մի փոքր գուցե կատակով, գուցե հեգնանքով «պինգ-պոնգ դիվանագիտություն» անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ: Եվ նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ. մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և ըստ էության սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքի շուրջ: Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, և ամենակարևորը ես կնշեի այն, որ երկու երկրները վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթիի հռչակագրին համապատասխան: Արդեն, ինչպես նշեցի, սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում և պայմանավորվածություն կա արտացոլել սահմանազատման գործընթացի վերաբերող կանոնակարգի հիմքում և այլն»,–ասել է Միրզոյանը: Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել այն մասին, որ Ալմաթիում կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում։ «Ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը: Անշուշտ, կան էլի հարցեր, օրինակ, քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, այստեղ ևս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն: Ահա այս հարցերի շուրջ, որտեղ կարծում եմ, որ մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների դեպքում, ինչպես նշեցի, և փոխվարչապետի դեպքում որոշակի ըմբռնում կա: Հիմա, եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ եկրարատև խաղաղության հաստատման առումով»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել
ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել
Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի
Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին
Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է
---