Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» 6 մայիսի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ մայիսի 8–ին Մոսկվայում, ԵԱՏՄ հոբելյանական նիստից հետո, տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։ Նա նշել է, որ քննարկելու շատ հարցեր են կուտակվել։ «Պուտինի երդմնակալության հաջորդ օրը՝ մայիսի 8–ին, տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը, որին կհաջորդի երկկողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ այդ երկկողմ հանդիպումը «շատ բովանդակային կլինի, քանի որ բազմաթիվ հարցեր կան քննարկման համար»։ «Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ինչպես մենք ենք ակնկալում, անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև: Փաշինյանն ապրիլին ինքն էր հայտարարել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են շփումները երկու երկրների ղեկավարների միջև տարբեր մակարդակներում: Քննադատություն է հնչում և ՌԴ–ի, և ՀԱՊԿ հասցեին»,–ասել է ՌԴ նախագահի օգնականը։ Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։ «Զուգահեռ Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունը Արևմուտքի հետ, այդ թվում` դիտարկվում են Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ–ի գծով կապերը։ Այսինքն՝ հիմա շատ հարցեր են կուտակվել, որոնք քննարկում են պահանջում հենց առաջնորդների միջև»,– ասել է ՌԴ նախագահի օգնականը։ Ուշակովն ասել է նաև, որ Հայաստանը մեծ օգուտներ է ստանում ԵԱՏՄ–ի անդամությունից, ՌԴ հետ առևտրատնտեսական հարաբերություններից, որոնց շնորհիվ արդեն երկրորդ տարին է հայտնվում է տնտեսական աճի առաջատարների թվում աշխարհի մակարդակով։ Նա նշել է, որ 2022–ին ՀՀ ՀՆԱ–ն աճել է 12․6%–ով, 2023–ին՝ 8․7%–ով։ «Երկու դեպքում էլ ՀՀ–ն հայտնել է աշխրահում 4–րդ տեղում»,–ասել է նա։ Ուշակովն ասել է, որ Պուտինն ու Փաշինյանն արդեն տևական ժամանակ է չեն հանդիպել, նրանց վերջին անձնական շփումը եղել է 2023–ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Դրանից հետո նրանք գործնականում չեն շփվել, ուստի, մենք շատ ենք կարևորում հենց այդ երկկողմ հանդիպումը, որը, ինչպես ինձ է թվում, կարող է շատ բան պարզել»,–ասել է նա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է մայիսի 8–ին, բայց մասնակցելու է ԵԱՏՄ մայիսի 8–ի նիստին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |