Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում 3 մայիսի 2024 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ «Արդյունավետ մենեջմենթի դերը․ ինչպես հավատ ներշնչել աշխատակիցներին և համախմբել մեկ նպատակի և ռազմավարության շուրջ» դասախոսության ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդի կարևոր հմտությունների և առաջնորդության հիմնական բաղադրիչների մասին։ Դասախոսությունը կազմակերպվել է Galaxy ընկերությունների խմբի և Ֆրանսիական համալսարանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Կողմերի ակտիվ համագործակցության ընթացքում Galaxy խմբի մենեջերները պարբերաբար դասախոսություններ են կարդում ու վարպետության դասեր անցկացնում համալսարանի ուսանողների համար։ Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում։
«Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի։ Լավ կառավարիչը պիտի խրախուսի աշխատանքային գործընթացներն ու օրինակ ծառայի բոլորին։ Նա պիտի միշտ սովորի ու զարգանա և զարգացնի իր աշխատակիցներին, քանի որ նրանք են ցանկացած ընկերության հիմնական ռեսուրսը։ Եվ երբ ձեր ընկերությունը հաջողության է հասնում, պետք է չմոռանալ և ծառայել երկրին ու հասարակությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Եթե ֆորմալ կրթությունը խիստ անհրաժեշտ է ապագա երիտասարդ մենեջերներ պատրաստելու համար, ապա անմիջականորեն մասնագիտական աշխարհի պրակտիկ փորձի փոխանցման միջոցով ոչ ֆորմալ կրթությունը նույնպես էական դեր է խաղում: Ոլորտի իրականության հետ ուղիղ շփման մեջ լինելով՝ Ucom-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին բացատրեց թիմերի կառավարման իր մեթոդը․ ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել կորպորատիվ ռազմավարություն մեր օրերում և հատկապես ինչպես դրա շուրջ ներգրավել թիմերին, ինչպես ընկերությունը դարձնել ընդհանուր և համատեղ հաղթանակների վայր», - նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։
Դասախոսության ավարտին պարոն Յիրիկյանը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին և ապագայի համար արժեքավոր խորհուրդներ տվել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |