Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ 4 մայիսի 2024 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Ադրբեջանը 2023–ի նոյեմբերից սաստկացրել է անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումները, ինչը շատ մտահոգիչ է և «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը»։ Դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի այցելում Շուշի, մինչդեռ լինում է տարբեր շրջաններում, ասել է, որ դեռևս պատրաստ չէ դրան։ «Այստեղ քաղաքական պատճառներ չկան; Ես կայցելեմ, երբ պատրաստ լինեմ։ Դեռևս պատրաստ չեմ»,––ասել է նա, հայտնում է Turan.az-ը։ Կրկին խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ դեսպանն ասել է, որ Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունի և ԱՄՆ–ն մշտապես բարձրացնելու է այդ հարցերը։ Նա ասել է, որ այդ հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բարձրացրել է մարդու իրավունքների և ձերբակալությունների հարցերը։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը, 44 օրյա պատերազմից հետո երբևէ չեն այցելել Շուշի և չեն մասնակցել դեսպանների համար կազմակերպվող այցերին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |