ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել 6 մայիսի 2024 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ Շուշի է այցելել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։ Շուշիում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նշանակած հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, գրում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ դեսպանը ցանկացել է ավելին իմանալ «քաղաքի վերականգնման ջանքերի և տեղահանվածների վերադարձի մասին», քննարկել է «կանաչ էներգետիկան և ԱՄՆ աջակցությունը տեղահանվածներին և ականազերծման նախաձեռնություններին»։ Սա ԱՄՆ դեսպանի առաջին այցն է օկուպացված Շուշի։ Մի քանի օր առաջ դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի այցելում Շուշի, մինչդեռ լինում է տարբեր շրջաններում, ասել է, որ դեռևս պատրաստ չէ դրան։ «Այստեղ քաղաքական պատճառներ չկան; Ես կայցելեմ, երբ պատրաստ լինեմ։ Դեռևս պատրաստ չեմ»,––ասել էր նա մայիսի 3–ին։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր նաև, որ Ադրբեջանը 2023–ի նոյեմբերից սաստկացրել է անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումները, ինչը շատ մտահոգիչ է և «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |