Ուշադրության կենտրոնում
Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը

Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը

12:02 AMT  08:02 GMT
Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան քննադատել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նա այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։ Նա նշել է, որ այդ այցը վկայում է Լուկաշենկոյի կեղծավորության և ռուսական ռազմական դաշինքների թուլության մասին։ «Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։ Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- ասվում է գրառման մեջ։ Պետական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ։ Նրանք ինքնաթիռով մեկնել են Ֆիզուլի, այնուհետև այցելել են Շուշի։ Նա բելառուսական արտադրության 2 տրակտոր է նվիրել քաղաքին հայտարարել է, որ Բելառուսը 420 ընտանիքի համար նախատեսված ավան կկառուցի Աղդամի շրջանում։ Ամբողջ այցի ընթացքում Լուկաշենկոն հաճոյախոսություններ է շռյալել Ալիևի հասցեին՝ անվանելով նրան «Հարավային Կովկասի առաջնորդ» և մարդ, որը «կարող է վերահսկել տարածաշրջանը»։ Նա նաև ասել է, որ դեռևս 2020–ից առաջ իրենք Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։
Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ
Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա
Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին
Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից
---